ԵՐԿՈՒ ԽՈՍՔ ՄԵՉ ԿՅԱՆՔԻՑ

Posted: 07.07.2011 by Bunker in Армения, Мысли

Վաղուց ստեղ ոչ մի բան չեմ գրել, բայց շուրջբոլորս տեղի ունեցող իրադարձություններն ու մեր բոլորի արած քայլերը ուղղակի ստիպում են իսկականից մի երկու խոսք ասել մեր կյանքից: Կներեք ինձ մի քիչ ազատ ոճիս համար, կարող ա ձեզանից շատերը գրածներս իրենց վրա ընդունեն, նեղվեն, համարս ուզեն, զանգեն, եսիմ ինչ, բայց ավելի լավ ա ասեմ ու թքեմ, քան թե չասեմ ու տրաքեմ…
Ուզում եմ էսօր խոսամ մի քիչ մեր ազգից էլի, իմ ազգից, սաղիցս, մեզանից, ձեզանից, հարևան Վալոդից, տենց…
Մենք հայ ենք… Այժմ արդեն 12 կոչվող, նախկին Հայ TV հեռուստաալիքով մի հատ սենց հաղորդում կար, մեր մեծերի, մեր երկրի, մեր պատմության, մի խոսքով` մեր մասին էր… նայում էիր, ասում էիր ինքդ քեզ, տեսե՜ք մենք ինչ ազգ ենք, ի՜նչ մարդիկ ենք ունեցել, ի՜նչ պատմություն… հիրավի մեծ ու հին ազգ:  Բայց… մեկն ու մեկդ գոնե մտածում ա՞ թե ո՞վ կամ ես նույնիսկ կասեի ի՞նչ ենք մենք դառել հիմա: Չէ հա, բա ձեր տանձոսկրերին հեչ պետք ա՞ որ…
Դուք չ՞եք, որ դատապարտում եք Հայոց Ցեղասպանությունը, բարձրագոչ հայտարարություններ անում, ու հետո գնում Անթալիա հանգստանում ու թրքի գրպանն եք լցնում, գալուց էլ հանդիսավոր հայտարարում եք, թե ի՜նչ բարեհամբույր ազգ ա դառել թուրքը, որը, իրականում, ձեր գնալուց հետո ձեր մեջքից ձեզ լավ ա քրֆում… ճիշտ ա անում, տեղիք եք տալիս անելու…
Դու՞ք չեք, որ ձեր իսկ հայրենակիցներին, թեկուզ այլ երկրից եկած, որը եկել ա հայրենիքը տեսնի, հերիք չի անվանում եք սփյուռքահայ, ինչից էդ հայը իրոք նեղվում ա, մի հատ էլ վերաբերվում եք շան պես, կարծես թե ձեր ազգից չի… գիտեք էդ մարդը խելք չուն՞ի, չ՞ի զգում… բայց որ մի հատ ամերիկացի ա գալիս, հետևից մինչև ստամոքսը մտնում եք հետույքը, դե մարդ ես, «կարող ա լավ նայի մեզ, հարուստ ոչխար ա»… հետո էլ ասում են հյուրասեր ազգ ենք:
Դուք չ՞եք, որ մի հատ խեղճ ու կրակ պառավ կամ անտեր երեխա եք գտնում, տանում կանգնացնում եք անցումի տակ, տակը ինվալիդի կալյասկա եք դնում, ու ասում եք` «աշխատի», ու ինքը փող ա մուրում,  կուկլեն ձեռը, իբր իրա երեխեն ա, օրվա վերջում էլ «շեֆը» գալիս ա ու «աշխատողի» վաստակը հալալ կես ա անում երկուսի մեջ, բայց իրականում էդ պառավին մի երկու կոպեկ էլ չի տալիս…
Հետ գնանք Թուրքիա, ձեր կնանիք ու աղջիկները չ՞են, որ գնում են Ստամբուլ փողով թրքի տակ են պառկում, որ ձեզ փող ուղարկեն ընդեղից, պահեն… ու դու՞ք իբր ասում եք ձեր աղջիկը ընդեղ բիզնես ա անում, հ՞ա… հա բա, կարգին բիզնես ա: ՈՒ նորից թրքին ձեզ քրֆելու տեղիք եք տալիս:
Դուք չ՞եք, որ մենակ ձեր գրպանի մասին մտածելով հերթով սաղ մշակութային կառույցները քանդում կամ փակում եք, տեղները պիցցայանոցներ բացելով: Հա բա ո՞նց, էս ազգին կինո պետք չի, էս ազգը սխտորով պիցցա ա սիրում…
Դուք չ՞եք, որ ձեռք եք բարձրացնում ձեզ պահած, հետևներդ հաստացրած ձեր ծնողների վրա, վերջում էլ, որ տեսնում եք արդեն ձեռք բարձրացնելը էն չի, տանում եք էդ մարդկանց գցում եք ծերանոց ու ամիսներով չեք հիշում, բայց հենց մեռնում են, Թոխմախ էն ամենաթանկ թեղը աշխարհում չտեսնված մեծության գերեցմանաքարեր եք դնում, զարդարանքներով, քարերով, վրեն էլ փորագրել եք տալիս` «Մեծ սիրով ` Սրան Նրանյանից, իր որդուց վիժվածքից»…
Դու չ՞եք, որ խոսում եք ձեր բարոյական լինելուց, բայց գիշերները ջպերով գնում, Կոմայգուց հոմիկներին վերցնում ու տանում լսկտվում հետները…
Դու չ՞եք, որ հորթի նման գնում եք 10 տարի առաջ էս երկրի մաման լացացրած մարդկանց հետևից, հույս ունենալով, թե եթե իրանք իշխանության գան, ձեզ համար լավ կլինի… բայց չգիտեք, որ էլ ավելի վատ ա լինելու թե երկրի, թե, մասնավորապես ձեր վիճակը: Կամ էլ նույն ձև հորթի նման հանդուրժում ու ուտում եք գործող կառավարության հակաազգային քաղաքականությունը, որը ազգի ներսում հոգեբանական ցեղասպանություն ա իրականացնում…
Էսքանից հետո եկեք մեզ հարց տանք, ո՞վ ենք մենք, ո՞րտեղից ենք գալիս, ու ու՞ր ենք գնում, ու եթե կարողացանք գտնել էս հարցերի պատասխանները, ուրեմն կկարողանանք մեր մեջ մի բան փոխել, ու երկրում էլ հետը… թե չէ հեշտ ձևը կա ու կա, թողեք գնացեք էս երկրից, մաքրվեք ստեղից ու մաքրեք էս սուրբ հողը ձեզանից… մտածեք, հայեր…

автор: romanista 

Комментарии
  1. «Մենք հայ ենք… «,»Էսքանից հետո եկեք մեզ հարց տանք, ո՞վ ենք մենք, ո՞րտեղից ենք գալիս, ու ու՞ր ենք գնում».
    Մարդ ըլնելը դակումենտով չի,սատանի կամակատար ապրելով ասում ենք ,թե քրիստոնյա ենք,իրար ամեն ինչի վաիս էլած, բայց «Մենք հայ ենք»…:

    1. https://armjan.wordpress.com/2011/05/05/%D0%BA%D0%BE%D0%BD%D1%84%D0%BB%D0%B8%D0%BA%D1%82-%D0%B8%D0%BD%D1%82%D0%B5%D1%80%D0%B5%D1%81%D0%BE%D0%B2-%D0%B8%D0%BB%D0%B8-%D0%B0%D0%BC%D0%B1%D0%B8%D1%86%D0%B8%D0%B8/

    2. https://armjan.wordpress.com/2011/04/27/%D0%BF%D1%80%D0%BE%D1%82%D1%8F%D0%BD%D0%B8-%D1%80%D1%83%D0%BA%D1%83-%D1%87%D1%82%D0%BE%D0%B1%D1%8B-%D0%B7%D0%B0%D0%B2%D1%82%D1%80%D0%B0-%D0%B5%D1%91-%D0%BF%D1%80%D0%BE%D1%82%D1%8F%D0%BD%D1%83%D0%BB/

  2. Menk enk.. menk enk. Haj enk, u senc haj enk. Jip hyly chunem u gomikneri esim inch mi mec sirahar chem, bajc, ha, vras em vercnum, menk enk.
    Isk ed surb hoxy minchev uxn u cucy pxcvac a mer shnorhiv, erevi hnuc ekac dzevov — krakov piti makrvi… bajc ov makri..

  3. Arsen:

    sksir arajin hertin inqt qezanic hargeli HARCNOX — te ov petqa maqri ? ashxatanqi bajanum katareq u amen mekt zder masnabajin@ katareq , u ktesneq te vocn kpoxvi ,,, yev iharke KRAK@ NERSA petq mtcnel entex dizinfekcion gorcoxutyunner katarelu hamar , ayl voch te durs , drsum ayrelu ban chi mnacel :)))))

  4. Arsen:

    MOLODEC _ROMONISTA bolshoy privet AVTORU etovo KRIKA !

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s