ՀՀ Քրեական օրենսգիրք՝ հոդված 138

Posted: 26.01.2011 by Bunker in Армения, Мысли

Չէ, ժողովուրդ ջան, երկրիս քրեական օրենսգրքի գրառման վերնագրում նշված հոդվածի մասին չեմ գրելու, իսկ թե ինչ կապ ունի այն իմ ասելիքի հետ, կամ կհասկանաք ընթացքում, կամ էլ, կիմանաք վերջում:Այսպես, կրկին գրում եմ հայերեն, քանի որ, չնայած բլոգը ռուսալեզու է, բայց ախր չեն թողնում էլի, որ ռուսերեն գրես, այնպիսի բաներ են կատարվում, որ դրանց մասին անպայման պետք է գրել մայրենիով, որպեսզի նույնիսկ ամենավերջին ռաբիզն էլ կարդա, ու հասկանա, իսկ երկրիս տարբեր կառույցներում աշխատող մարդկանց մասին էլ չեմ խոսում, մարդիկ ռուսերեն չգիտեն, որ գրեմ, ո՞նց են կարդալու ախր (Քաղաքապետարանի աշխատակիցների ռուսերենի չիմացությունը Ձեզ օրինակ)…Լավ, կարծես թե շեղվեցի, սկսեմ…Ուզում եմ խոսել երկրում տեղեկատվական դաշտում տեղի ունեցած հին ու նոր փոփոխությունների, զարմանք, ապշանք առաջացնող, տեղ – տեղ բերանիցդ հայկական զուլալ հայհոյանք բերող իրադարձությունների մասին…

Երկրում կամաց – կամաց մեղսունակ ժողովրդին դարձնում են անմեղսունակ, հեռուստատեսության և այլ լրատվամիջոցների մեջ քիչ թե շատ նորմալ աղբյուրները եթերազրկելու, փակելու գնով…

Ասելու եմ ամեն ինչ, այլևս լռելու ցանկություն չի մնացել…

Եթերազրկվեց ԱԼՄ-ն, որը ճիշտ է, բյուրեղյա մաքրության լրատվություն չէր մատուցում, հիմնականում ներկայացնելով Ժողովրդական Կուսակցության և նրա՝ ժողովրդից իր հետագա գործողությունների համար «դաբրոն» ուզող լիդերի գործունեությունը, խուլ Չորբուլախներից անտաղանդների բերելով, և էդ երեխեքի մեջ գոնե սեփական ուժերի նկատմամաբ հավատ ներշնչելով երգելու համար եթեր տալով, ինչի վրա բոլորը իրենց պարտքն էին համարում ատամնաշարերը բացելու, չնայած խորը մտածելու դեպքում այդպես չէին վարվի… այսպիսով, սրանով ու՞մ էր խանգարում Կարապետիչը: Ոչ մեկին, բայց առջևում ընտրություններ են, Ս. Ս. ու ԼՏՊ, կրկին պայքար, կրկին ցույցեր, բայց մեկ ա, մեր «ժողովրդական» երկրում առանց կասկածելու կարելի է արդեն նշել, որ հաղթելու է գործող նախագահը… բայց, գործն ավելի հեշտացնելու համար Կարապետիչին եթերազրկելով ու նրան դրդելով հանրահավաքներ կազմակերպելու, նրան տեղափոխում են քաղաքական դաշտ, այսպիսով ԼՏՊի կողքին էս հորթ ժողովրդի համար ստեղծելով մի նոր ընդդիմադիր կուռք, որի հետևից կարելի է գնալ, միայն թե Ս.Ս-ն չվերընտրվի… այսպիսով, ԼՏՊի ընտրողների կեսը ձայները տալիս է Տ.Կ.ին ու նրանց ձայները կիսվում են, իսկ Ս.Ս-ն վերընտրվում է տվյալ դեպքում ավելի հեշտությամբ… սա է ԱԼՄ-ի փակման միակ և իրական պատճառը…

Անցնենք, հերթական անգամ հաճախականություն չստացավ Ա1+-ը, դե սա արդեն վաղուց հայտնի թեմա է, սենց էլ պետք ա լիներ, իշխանություններին գլխացավանք պետք չի…

Գյումրիում եթերազրկվեց Գալա հեռուստաընկերությունը, որը Ա1-ի պես անաչառ տեղեկատվություն էր տարածում… ինչ անենք, որ Երևան չի, այնտեղ էլ մարդիկ կան, Գալա են նայում, ճիշտն են իմանում, ՓԱԿԵԼ!!!

Իսկ հիմա արդեն ոչ քաղաքական նկատառումներով կատարված ու կատարվող «հերոսությունների» մասին՝

դեռևս անցյալ տարի հայտնի էր դարձել, որ Ղարաբաղում 1024 կբ/վ արագությամբ ինտերնետի մեկ ամիսը արժի ոչ ավել, ոչ պակաս 350000 դրամ, այսօր իմացա, որ «զեղչել են», այժմ 93000 դրամ է… թանկ է, մարդիկ էդքան փող չունեն, որ ինտերնետ ունենան: Իսկ մի քանի օր առաջ արցախցիները զրկվեցին սովորական հեռուստացույցով անվճար տրամադրվող միանգամից 18 ալիք դիտելուց…

Հենց այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ մարզերում անջատվել են ռուսական ՕՌՏ և Կուլտուրա հեռուստաալիքները, կրկին այն ալիքներից երկուսը, որոնցով իրեն զարգացած, կամ զարգացող համարող մարդը կարող էր նորմալ բան դիտել…

Հիմա ԳԼԽԱՎՈՐԻ մասին՝ ՀՀ քրեական օրենսգիրք՝ հոդված 138. Բռնաբարություն – այո, ազգ իմ, քեզ բռնաբարում է քո սեփական իշխանությունը քո հորթ լինելու պատճառով… ղրղըզներին ենք հումոր անելուց ձեռք առնում,՝ «հո դու կիրգիզ չ՞ես»… ղրղըզը կարողացավ իր երկրում իր ձեռքով հեղաշրջում անի, իսկ դուք, մենք, չենք կարողանում, որովհետև դուք, մենք, հորթ ենք, որին ոնց ուզում են, քշում են, բռնամաբարում են… կիգիզը իր երկրում մեկին ձեռք առնելուց հաստատ ասում ա՝ «Հո դու հայ չ՞ես»… հիմա արագընթաց տեմպերով մեզ զրկում են տեղեկատվություն ստանալու նորմալ աղբյուրներից, ու սարսափելի է պատկերացնել, թե էլ ինչ են անելու մեզ հետ հետո, «պայծառ ապագայում»… լավ են անում, ճիշտ են անում, մի բան էլ քիչ են անում… ինչպես ասվեց մեկի բերանից օրեր առաջ Երևանի Մամուլի Ակումբում՝ «Բոլորը հականում են, թե ինչ է կատարվում, ու… լռում են: Բոլորը…» Այսպես է, ավաղ: Դե, եթե էդքան վախկոտ եք, շարունակեք լռել ու բռնաբարվել, մինչև որ թույլ կամք դրսևորելով, բոլորդ ռադ կլինեք էս երկրից, այն թողնելով բոլորիս արունը ծծող լածիրակներին… «Ողբամ զ՛քեզ, Հայոց Աշխարհ», կասեր Խորենացին…

Автор статьи romanista

Комментарии
  1. Спасибо Romanasta пост!
    Хочу сказать пару слов. В общем все , что ты сказал так оно и есть. Закрытие каналов, непонятное, хотя с точки зрения бизнеса, вполне оправданный ход.
    К счастью или сожалению, но тв уже себя исчерпало. Так, что потеря частоты не может считаться потерей информационного пространства.

    Тупо-денег мало, просто убираем конкурентов. Но не надолго. СЕть уже захватила своего пользователя. И с этой стороны, конечно же, А1+ в самом выгодном положении, и вне конкуренции.
    Сами того не хотя, они подтолкнули их вперед.
    Что касаться азга..То это пока цветочки. Вот когда на следующих выборах страну возглавит Д Гаго, тогда будет полная ЖОПА!
    Но, да каждый народ достоин своего президента.. наверно..

  2. Artara:

    Хочу сказать ,что ВСЕ народы постсоветского пространства стоят в одинаковой позиции — раком. Где то пользуют мягко,где то — жёстко.Самая хреновая ситуация-на Руси. Наша проблема должна и может решаться через диаспору.Внутри страны — люди,на что то способные-выдавлены отсюда.И сегодня ситуация с национализмом в России,с поднимающим голову фашизмом- выгодна Армении.Вернутся люди,которые посмотрев на всё то что творится повторят то.что я сказал 56 лет назад-«да вы тут оху….ли?»

  3. Հայեր ջան , միավորվեք !!! Մեր ազգին այսօր անհրաժեշտ է միասնական հզոր բռունցք ստեղծել մեր թշնամիների դեմ : Եթե պահը գա, ապա այս անգամ մեր հարվածը պետք է լինի կործանարար եւ վերջինը :

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход / Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход / Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход / Изменить )

Google+ photo

Для комментария используется ваша учётная запись Google+. Выход / Изменить )

Connecting to %s